ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղությունը» հայի բնաջնջման ճանապարհն է. Գևորգ Գևորգյան

Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղությունը» հայի բնաջնջման ճանապարհն է. Գևորգ Գևորգյան
18.09.2022 | 09:26

Ագրեսոր Ադրբեջանը բռնազավթել է ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի շուրջ 110կմ/քառակուսին։ Գազանաբար հոշոտում են անգամ զոհվածների մարմինները, հայ զինծառայող կնոջը խոշտանգում ու քառատում են։ Եվ այս ամենը, ցավոք, ոչ նորություն է, ոչ էլ, առավել ևս, սենսացիա։ Արհեստածին Ադրբեջանը ագրեսոր պետություն է ու գործում է նույն ձեռագրով՝ մշտապես անփոփոխ։


Այս ամենի մեջ որտե՞ղ եք տեսնում խաղաղության ունակ հարևանին, «կիրթ Ալիևի» հայացքու՞մ, թե՞ ՀՀ սահմանին 45.000 զորք կենտրոնացրած էրդողանի բեղերի տակ։ Մեկընդմիշտ հիշեք՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղությունը» հայի բնաջնջման ճանապարհն է։ Սա կեղծ օրակարգ է և անիրագործելի։ Իսկ ի՞նչ պետք է անենք մենք. համախմբվենք, բոլոր ջանքերը գործադրենք, ամեն օր, ամեն ժամ փորձենք պայքարի կոչել ժողովրդին։

Որքանով կստացվի, որքանով՝ ոչ, պետք է չհուսահատվենք, պետք է պայքարենք այնքան ժամանակ, մինչև հեռացնենք հայ ժողովրդի շահերի դեմ գործող այս իշխանությանը։
Որքան էլ դժվար ու ծանր է պայքարը, միևնույնն է, հեռացնելու ենք այս հայրենակործան իշխանությանը և վերականգնելու ենք մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը։
Հայաստանի Հանրապետությունը կա և պե՛տք է լինի։

Դիտվել է՝ 8082

Մեկնաբանություններ